Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն խոչընդոտում այդ երկրում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը: Այս մասին, Rudaw-ի փոխանցմամբ, լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Այդ ռեժիմը շատ է սիրում հայտարարել, որ պատժամիջոցներն ազդում են ժողովրդին օգնելու իրենց հնարավորությունների վրա: Բայց այդպես չէ: Ռեժիմի նկատմամբ առավելագույն ճնշման մեր քաղաքականությունը շարունակվում է, քանի որ, ինչպես ասացի, ԱՄՆ-ն չի խոչընդոտում Իրանին տրվող օգնության հասանելիությունը», - ասել է Հուքը:
Ըստ բանախոսի՝ իրանական իշխանությունները բավականաչափ միջոցներ ունեն իրավիճակը հաղթահարելու համար:
«Էլիտան շատ փող ունի»,- համոզված պնդել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: