Իրանում կորոնավիրուսի արագ տարածման կանխարգելման նպատակով խիստ սահմանափակումները կմեղմացվեն առաջիկա 2-3 շաբաթի ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին` ուղերձով դիմելով ժողովրդին: Այդ թեմային է անդրադարձել Aljazeera-ն:
Իրանի ղեկավարի խոսքով՝ երկիրը, տնտեսական պատժամիջոցների պայմաններում, չի կարող երկար ժամանակ մնալ խստացված սահմանափակումների մեջ:
Ռոհանիի հավաստմամբ՝ անհրաժեշտ է վերականգնել Իրանի տնտեսական ակտիվությունը:
Իրանը կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է: Այստեղ վարակից մահացել է 1.556 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը գերազանցում է 20 հազարը: Կորոնավիրուսից ապաքինվել է 7.635 մարդ: