• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝... 22:52
Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:56
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե... 20:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:0120 Մար, 2020

Կարևոր է, որ Ոստիկանության և ԱԱԾ-ի միջև անառողջ մրցակցություն չլինի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին, որոնք իրենց պաշտոններում նշանակվել են մարտի 19-ին՝ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով:
 
Վարչապետը, մասնավորապես, նշել է.
 
«Բարև ձեզ, հարգելի պարոնայք:
Ուզում եմ շնորհավորել ձեզ գերատեսչությունների ղեկավարների պաշտոններում նշանակվելու առիթով՝ պարոն Սարգսյան Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու համար և պարոն Մարտիրոսյան Ձեզ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու առիթով: Հայաստանում սովորաբար նման նշանակումներից հետո ընդունված ավանդույթի համաձայն նորանշանակ ղեկավարներին ներկայացնում են կոլեկտիվներին, անձնակազմերին: Բայց այսօր ես որոշեցի ֆորմատը մի փոքր փոխել՝ երկու պատճառով. նախ, որ ձեզ արդեն իսկ որպես ղեկավար ներկայացրել եմ համապատասխանաբար Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին դեռևս ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման օրը և այդ օրն արձանագրել եմ, որ դուք այդ պաշտոնների ամենահավանական հավակնորդներն եք և ձեր նշանակման մեջ այդ առումով անակնկալ չկա:
 
Եվ երկրորդը՝ արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի պայմաններում չցանկացա մեր ընդհանուր տրամաբանությունից դուրս գործողություն իրականացնել: Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային պայքարում կորոնավիրուսի դեմ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության մեծ թվով աշխատակիցներ են ներգրավված, որոնք լրջորեն աջակցում են Առողջապահության նախարարությանը:
 
Օգտվելով առիթից՝ ուզում եմ այս գործում ներգրավված մեր բոլոր ոստիկաններին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին շնորհակալություն հայտնել և, իհարկե, նաև մեր առողջապահական, բոլոր համակարգերի աշխատողներին, ովքեր այս պրոցեսում աջակցություն են ցուցաբերում:
 
Այսուհանդերձ, կարծում եմ՝ ձեր նշանակումը լավ առիթ է, որպեսզի մենք ամփոփենք վերջին ամսվա աշխատանքները: Իհարկե, բոլորիս հայտնի է, թե ինչ հանգամանքներում և պայմաններում են իրականացվել կադրային փոփոխությունները Ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում, դրա մասին բավականին խոսվել է: Իհարկե, բոլորս իմացել ենք և գիտենք այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել 6 ամիս առաջ Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում և հիմնական հարցը, որ մենք պետք է պատասխանենք հետևյալն է. արդյոք այս 6 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է շրջադարձային փոփոխություններ մտցնել երկու համակարգերի աշխատանքում:
 
Պետք է հստակ ասել, որ մենք շրջադարձային փոփոխություններ չենք կարողացել մտցնել, բայց արել ենք ուրիշ բան: Մենք, ըստ էության, ի հայտ ենք բերել խնդիրների շատ մեծ շրջանակ, որոնք այսօր մեզ խանգարում են մեր երազած Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ունենալ: Եվ պետք է ասենք, որ կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ձեր վերանշանակաման գործին:
 
Ես հստակ արձանագրել և տեսել եմ, որ դուք չեք փորձում քողարկել և թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են: Եվ դա վստահություն է ներշնչում, որ դուք հետևողական կլինեք այդ խնդիրները լուծելու գործում: Ըստ էության, մենք գույքագրել ենք խնդիրների բավականին մեծ շրջանակ և արձանագրել, որ այդ խնդիրների լուծմանը ուղղակի չկա այլընտրանք: Ակնհայտ է, որ և Ոստիկանությունում, և ԱԱԾ-ում աշխատում է պրոֆեսիոնալների շատ մեծ բանակ, շատ մեծ շրջանակ, բայց ակնհայտ է նաև, որ երկու համակարգերում ունենք լրջագույն բարեփոխումների և փոփոխությունների կարիք:
 
Եվ ուզում եմ արձանագրել՝ մենք հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չպետք է ընկրկենք և որևէ մեկը չպետք է հույս ունենա, թե մենք ուղակի առկա իրավիճակի հետ ժամանակի ընթացքում կհամակերպվենք: Այլընտրանք ուղղակի գոյություն չունի, և մենք պետք է երկու ծառայությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրում իրավակարգի և անվտանգության պահպանության գործում, համապատասխանեցնենք մեր երկրի անվտանգության իրավակարգի և հանրության շահերի բոլոր ժամանակակից պահանջներին:
 
Ուզում եմ ևս մի բան նշել, որը կարևոր դերակատարում է ունեցել ձեր վերանշակման կամ նշանակման գործում: Կարծում եմ, որ մենք հիմա ԱԱԾ և Ոստիկանության միջև ունենք համագործակցության շատ լավ և բարձր մակարդակ, և դա կարևոր է: Կարևոր է, որ Ոստիկանության և ԱԱԾ միջև անառողջ մրցակցություն չլինի: Կարևոր է իհարկե, որ Ոստիկանությունը և ԱԱԾ նաև փոխլրացնող գործառույթ իրականացնեն: Մանավանդ ձեր ղեկավարության ներքո, ես համոզվել եմ, որ դուք անձամբ չունեք պետական կառավարման մարմիններում նկատվող այն միտումը, համենայնդեպս չեք տրվում այն միտմանը, որ համակարգերում եղած խնդիրները պետք է թաքցնել, քողարկել, շատ դեպքերում հովանավորել ընդհանուր: Երբեմն նույնիսկ նեգատիվ երևույթները, այդպիսի մղումներն ընդհանուր համակարգի իմիջը խեղաթյուրում են, բայց կարծում եմ, որ բարեփոխումների այս ժամանակաշրջանում նման գործելակերպը չի կարող արդյունավետ լինել:
 
Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդհանրապես պետական կառավարման համակարգը և համակարգի նկատմամբ իմիջը, վստահությունը բարձր է լինի ոչ թե տեխնոլոգիաների  կիրառմամբ, այլ բարձր պետք է լինի բնականոն ճանապարհով: Այդ վստահությունը պետք է լինի անկեղծ և ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ կա ըմբռնումը: Դուք ոչ միայն հանձնարարականը արձանագրել եք, այլ ես տեսել և զգացել եմ, որ դրանք անկեղծորեն իրագործում եք, չփորձելով որևէ բան մեղմել, որևէ նեգատիվ մեղմել, որևէ բան քողարկել, որևէ նեգատիվ երևույթի, այսպես ասած պատճառաբանություններ փնտրել և գտնել: Եվ դա իսկապես հույս է տալիս, որ համագործակցությունը, մեր ընդհանուր աշխատանքը, մեր ընդհանուր օրակարգը կարող ենք իրականացնել արդյունավետ կերպով: Պարոն Մարտիրոսյան, պարոն Սարգսյան կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ձեր ծառայության գործում: Խնդրեմ, եթե ունեք որևէ ասելիք»:
 
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյան.
 
Մեծարգո վարչապետ, շնորհակալություն վստահության համար: Ծառայությունն Ազգային անվտանգության մարմիններում, ծառայությունը հայ ժողովրդին ինձ համար մեծ պատիվ է: Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ անելու եմ ամենը, որպեսզի ապահովեմ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը: Կապահովեմ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը: Կանեմ այն ամենը, որպեսզի մեր տնտեսությունը կայուն զարգանա:
 
Խնդիրներ Ազգային անվտանգության մարմիններում, իրոք, կան, ինչպես նաև մյուս պետական կառույցներում, և իհարկե, այդ խնդիրներին լուծում կտրվի: Ես հետևողական եմ լինելու այդ խնդիրների կատարման հարցում: Կրկին ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ կանեմ ամենը, որպեսզի ապահովեմ մեր երկրի անվտանգությունը: Շնորհակալություն, պարոն վարչապետ, վստահության համար:
 
 
Ոստիկանության պետ Արման Սարգսյան.
Մեծարգո վարչապետ, առաջին հերթին, ցանկանում եմ Ոստիկանության, կարող եմ ասել, որակյալ մեծամասնության անունից հավաստիացնել, որ մենք զգում ենք բարեփոխման կարիքը: Եվ իբրև հանձնարարական ընդունվել է բոլորի կողմից, որ պետք է քայլել ժամանակին համահունչ: Հայաստանի հասարակական անվտանգության և հանցավորության դեմ պայքարի դեմ տարվող պայքարի առաջնահերթություն պետք է դիտել նաև մեր ինքնամաքրման գործընթացը, որը մենք կատարում ենք ոչ թե նեղսրտելով, այլ պատվով: Եվ սա իմ նշած որակյալ մեծամասնության շնորհիվ համակարգում ցնցումներ չի առաջացնում, այլ ավելի ամրապնդման գործընթացի է վերածվում: Նաև ցանկանում եմ հավատացնել, որ բոլորը միակամ են և ուզում են տեսնել Ձեր նշած, Ձեր վկայակոչած երազած Ոստիկանությունը: Նաև ինձ համար մեծ պատիվ է ու կփորձեմ այս դժվարին ժամանակներում, որտեղ ի թիվս այլ խնդիրների, նաև ծառացել է բարեփոխումների անհրաժեշտությունը, այդ բարեփոխումներին համահունչ հասարակական կարգի ապահովման գործընթացն իրականցնել այնպես, որ իմ պաշտոնավարման ավարտից հետո դրական հետագիծ թողնեմ մեր համակարգում: Կարծում եմ, սա մեծ պատիվ է, և գիտակցաբար եմ մոտենում սրան:
 
Շնորհակալություն Ձեզ այս ժամանակահատվածում Ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների նկատմամբ ցուցաբերած այդ հոգածության համար: Ու ինչպես նշեցիք, պարոն վարչապետ, այդ համագործակցությունը կարևորում եմ նաև մեր կառույցների միջև: Վստահաբար կարող ենք ասել, որ նման համագործակցված շփում դեռ չի եղել: Սա խորացման միտում է ունենալու, և աշխատանքով դա կփորձենք ապացուցել: Շնորհակալություն վստահության համար:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան.
 
Շատ լավ: Ես ուզում եմ ևս մի հանգամանքի անդրադառնալ. ըստ էության, և՛ պարոն Մարտիրոսյան, Դուք, և՛ պարոն Սարգսյան, Դուք, ձեր ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատել եք համապատասխան կառույցներում՝ Ազգային անվտանգությունում և Ոստիկանությունում: Այսինքն բուհն ավարտելուց հետո դուք գործնականում որևէ այլ կառույցում չեք աշխատել: Ես սա հատուկ ընդգծում եմ հետևյալ տրամաբանության նկատառումով. տեսեք՝ Հայաստանում տեղի են ունեցել հսկայական քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխություններից առաջ ու փոփոխությունների ընթացքում այնպիսի ընկալում է եղել, որ կա գիծ ընդդիմության, որի ներկայացուցիչն եմ եղել ես և Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության միջև:
 
Եվ մինչև այսօր էլ այդ քննարկումը, քննադատությունը կա և այդ քննադատությունն առաջին հերթին ինձ է ուղղված, թե ինչու այնպիսի փոփոխություններ չեն արվել, որպեսզի, հնարավոր լինի Ոստիկանության  և Ազգային անվտանգության ծառայության ղեկին նշանակել քաղաքական գծին, այսպես ասած, այս կողմում գտնվող մարդկանցից: Ես ուզում եմ այս պահը հատուկ շեշտել, որ ինձ համար բոլոր առումներով շատ կարևոր է Հայաստանում պետական ինստիտուտների կայացումը, որոնք մաքսիմալ զերծ լինեն քաղաքական փոփոխությունների հետևանքով ցնցումների ենթարկվելուց: Գիտեմ, որ այդ քննադատություններն իմ հասցեին շարունակվելու են, բայց ես առաջին հերթին իմ գործառույթը տեսնում եմ աջակցելը, որ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և պետական մյուս կառույցներն նախ և առաջ կայանան որպես պետական ինստիտուտներ, որոնք գործում են հենց առաջին հերթին պետության և ժողովրդի անվտանգության, մեր ազգային անվտանգության շահերից ելնելով և իրենք կախվածություն չունեն ու իրենց ծառայության տրամաբանությունը քաղաքական նպատակահարմարություններից առավել տրամաբանություն չէ: Ես ուրախ եմ, որ մենք ի վերջո կարողացել ենք գնալ այս ճանապարհով, բայց սա մյուս կողմից բերում է շատ լուրջ պատասխանատվություն, այդ դեպքում արդեն մենք այս պատասխանատվությունը կիսում ենք երեքով: Սա բերում է լուրջ պատասխանատվություն և մենք պետք է կարողանանք ապացուցել, որ սա ճիշտ ճանապարհ է, որովհետև շատ կարևոր է, որպեսզի այդ ինստիտուտների կայունությունը պահպանվի, շատ կարևոր է նաև, որ այդ ինստիտուտները բարեփոխվեն և համապատասխանեն այն պահանջներին, որոնք այսօրվա են, որոնք բովանդակային պահանջներ են: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ինստիտուտներում ունենալ այնպիսի ռազմավարական փոփոխությունների պլան, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը լինեն զարգացող մարմիներ, զարգացող ինստիտուտներ, բայց մենք կարողանանք այդ ինստիտուտները հասցնենք կայացման մի փուլի, որը հենված լինի շատ ուժեղ, պրոֆեսիոնալ կադրային հենքի վրա, հենված կլինի պետական գիտակցության վրա և դուրս լինի խմբային շահերի որևէ գիտակցությունից, իհարկե կատարելապես զերծ լինի կոռուպցիայից և այդտեղ նվիրյալների ներկայությունը գնալով ավելի ու ավելի մեծանա ու ի վերջո լինի կրիտիկական զանգված:
 
Ինչո՞ւ եմ ասում մեծանա, որովհետև գիտեք՝ այսօր ես չեմ կարծում, թե աշխարհում, ընդհանրապես որևէ երկրում կա օրենք, իրավապահ համակարգ կամ պետական կառույց, որտեղ 100 տոկոսով աշխատում են նվիրյալները: Ցավոք աշխարհի որևէ երկրում այդպիսի համակարգ չկա, չի կարող լինել տեսականորեն: Այսօր կարևոր է, թե ովքեր են տոնայնություն ստեղծում ամբողջ համակարգում, ովքեր են տրամադրություն ստեղծում և ես կարծում եմ, որ հաջողված կարող են համարվել այն ինստիտուտները, որտեղ տոնայնությունը և տրամադրությունը ստեղծում են պետական մտածողության մարդիկ, մարդիկ, ովքեր նվիրված են, մարդիկ, ովքեր նվիրյալ են:
 
Այս առումով ես հավատում եմ և գիտեմ, որ մենք և Ոստիկանությունում, և Ազգային անվտանգության ծառայությունում շատ լուրջ պոտենցիալ ունենք, բայց այսօր մենք ունենք նաև խնդիրներ: Այդ խնդիրներից մեծագույնը հետևյալն է, կամ ավելի ճիշտ եկեք պոզիտիվ ձևակերպենք, խնդիրն այն է, որ երիտասարդ սերնդի համար ծառայությունը Ոստիկանությունում և Ազգային Անվտանգության ծառայությունում լինի առավել գրավիչ, լինի պատվաբեր: Մարդիկ պետք է ձգտեն, հերթեր պետք է գոյանան գրագետ, կրթված, կարող կադրերի, որոնք ուզենան օր առաջ, ժամ առաջ ծառայության անցնել Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում և այնտեղ ծառայության անցնելը պետք է համարվի շատ մեծ, շատ լուրջ հաջողություն: Իհարկե, այսօր էլ, որովհետև չափանիշները շատ խիստ են դրված, բայց ցավոք գրավչությունը մեծ չէ և այստեղ, իհարկե, գործ ունենք անելու և կառավարության մակարդակով, և գերատեսչությունների մակարդակով, և օրենսդրության մակարդակով, և հանրային մթնոլորտի մակարդակով: Եվ մենք ուրեմն այս խնդիրներն է, որ պետք է լուծենք և ես համոզված եմ, որ կլուծենք:
Հեղինակ`Վահե Դավթյան
Դիտումների քանակ73
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետը ընդունել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին 14:3320 Մար, 2020 Վարչապետը ընդունել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին
  • Այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած. Փաշինյան 11:3917 Մար, 2020 Այս իրավիճակից դուրս ենք գալու հաղթած. Փաշինյան Արտակարգ դրություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2513 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0413 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր 23:2912 Հլս, 2026
  • Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը 23:2212 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր 22:5212 Հլս, 2026
  • Ձկնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվությունն ուժի մեջ է. օրենսդրական փաթեթը կձևավորի իրավական հիմք 22:3612 Հլս, 2026
  • Վերջապես արդարադատությունը գործում է. քաղաքագետները՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին 22:0212 Հլս, 2026
  • Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:5512 Հլս, 2026
  • Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում 21:3512 Հլս, 2026
  • Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց 21:3312 Հլս, 2026
  • Լուրեր | Կփորձեն վիժեցնել ԹՐԻՓՓ-ի իրագործումը. քաղաքագետները՝ ընդդիմության մասին | 12.07.2026 21:0012 Հլս, 2026
  • Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ 20:4312 Հլս, 2026
  • Ոչ թե իրենց, այլ Կրեմլի պլան բ-ն են իրագործում. ընդդիմության քայլերը՝ քաղաքագետների դիտանկյունից 20:3512 Հլս, 2026
  • Նոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետ 19:4812 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.07.2026 19:1212 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին 15:5612 Հլս, 2026
  • Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:3612 Հլս, 2026
  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան 15:0012 Հլս, 2026
  • Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին 14:3112 Հլս, 2026
  • Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 14:1012 Հլս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը 13:2612 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ 12:4712 Հլս, 2026
  • Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել 12:0212 Հլս, 2026
  • Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:5812 Հլս, 2026
  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է 11:2412 Հլս, 2026
  • Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը 11:0712 Հլս, 2026
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015