ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Թ. Շահնազարյանի ղեկավարությամբ մարտի 19-ին անցկացվել է մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունք: Ներգրավված են եղել 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: