ՀՀ նախագահի աշխատակազմը մարտի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկ՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում՝ Արման Սարգսյանին: Այս մասին www.1lurer.am-ին հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: