Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ներկայացրել է «Արտակարգ դրության երեկոյան կյանքը» և հավելել՝ «մոնտաժը՝ Շուշան Փաշինյանի։)»:
Դրանում տեսնում ենք, թե ինչպես է փոքրիկ Արփին բալետային համար ներկայացնում, ինչպես է ընտանիքը սխտոր մածունով եղինջապուր ու տապակած սունկ ճաշակում, ինչպես են հետևում շներին, ինչպես է Արփին բոլորին նկարում ու գնում նոր պար սովորելու: