ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ իր առաջարկությանը:

Հիշեցնենք, Էդմոն Մարուքյանը գրավոր դիմել էր Կենտրոնական բանկի նախագահին՝ առաջարկելով քննարկել և հորդորել առևտրային բանկերին՝ առնվազն 3 ամսով սառեցնել վարկերի տոկոսների մարումը: