Երևանի Շենգավիթի շրջանում կորոնավիրուսի հաստատված երեք դեպք է գրանցվել: ԱԺ-ում Փաշինյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք, ճիշտ չէ ասել, թե կոնկրետ ովքեր են ախտորոշվածները, որպեսզի խուճապ չառաջանա: Վարչապետը պատասխանել է, թե կարիք չկա կոնկրետ մարդկանց ու ընկերությունների անուն տալ, որովհետև, միևնույն է, անհրաժեշտ միջոցառումներն արվում են: