ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և արտակարգ դրության համատեքստում վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվում է երեքշաբթի՝ մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում: Հետևաբար վիզաների ծառայություն գործերը ներկայացնելու նպատակով վերցված հանդիպումները չեղարկվում են»: