• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 20:12
Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում է Հայաստանը մաշացնել և նվիրել Ռուսաստանին. Ավետիս Բաց հարթակ․ Քոչարյանն ուզում... 20:43
Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել է զգուշանալ Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան այցելելիս. «Հարևաններ» Իսրայելն իր քաղաքացիներին հորդորել... 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:1116 Մար, 2020

Այս մարտահրավերը միասին, իրար օգնելով, հաղթահարելու ենք. ՀՀ նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսք է հղել նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի առիթով: 

«Նախևառաջ, ես ողջունում եմ ՀՀ Կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ, որովհետև մեր առջև շատ լուրջ մարտահրավեր է: Այդ մարտահրավերը միայն մերը չէ, համաշխարհային է: Մարտահրավերն իր տեսակով որպես վիրուս նոր չէ, բայց աշխարհն է նոր: Հետևաբար, վիրուսն այսօր աշխարհում տարածվում է շատ արագ, շատ ավելի ինտենսիվ: Պայքարի ձևերը տարբեր են. ինչպես գիտենք, աշխարհի տարբեր երկրներ տարբեր ձևով են պայքարում վիրուսի դեմ: Մենք, կարծում եմ, պետք է հստակորեն ուսումնասիրենք բոլոր երկրների հաջող և անհաջող փորձերը: Սակայն նման մարտահրավերի դեմ պայքարելիս կան սկզբունքներ, որոնք էական են:

Սկզբունքներից առաջինը՝ Կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրը, պետությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն, թե ինչպես է պայքարելու վիրուսի դեմ, պետական կառույցները, գործարարները, հասարակական կազմակերպություններն իրենց ծրագիրը պետք է ունենան:

Երկրորդ շատ կարևոր սկզբունքը հետևյալն է՝ մենք բոլորս պետք է լինենք կազմակերպված և կարգապահ, շատ ավելին, քան եղել ենք մինչ այսօր: Պայքարի հիմնական ձևը կազմակերպված, կարգապահ հարաբերություններն են: Քանի որ չկա հակավիրուս, չկա դեղ, որը կարելի է օգտագործել, շատ հստակ պայքարի ձև կա՝ նվազագույնի բերել մարդկային շփումները: Վիրուսային հիվանդությունները հաղթահարելի են ժամանակի մեջ, տարածության մեջ, կոնկրետ վայրում: Իհարկե, այդ մարտահրավերը վտանգավոր է: Այսօր ես, մասնավորապես, շատ անհանգիստ եմ մեր տարեց հայրենակիցների առողջության համար, քանի որ նրանք խոցելի են, և նաև նրանց համար, որոնք այս կամ այն պատճառով առողջական խնդիրներ ունեն:  Սակայն, կրկնում եմ. հաղթահարելու համար պետք են և՛ հստակ ռազմավարություն, և՛ հստակ կազմակերպվածություն, և՛ կարգապահություն: Մանավանդ հիմա հայտարարվել է արտակարգ դրություն: Հետևաբար, կան կանոններ, որոնց պետք է ենթարկվել, և կանոններ, որոնք պետք է պահպանել՝ նախևառաջ, ձեր սեփական առողջության համար, ձեր հարազատների և մեր ողջ հասարակության, ժողովրդի առողջության համար:

Եվ վերջապես երրորդը, որը կարծում եմ շատ պարզ է և խորիմաստ. այն կոչվում է պատասխանատվություն, պատասխանատվություն բոլորիս համար: Լինել պատասխանատու՝ սկսած Հանրապետության նախագահից, Կառավարությունից, Ազգային ժողովից, հասարակական կազմակերպություններից մինչև քաղաքական կազմակերպություններ, գործարարներ, տնտեսություն վարող անձինք, մեզնից յուրաքանչյուրը... Ժամանակն է, որ մենք ոչ միայն ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի դեմ պայքարին, այլև վերլուծենք համաշխարհային ընթացքը։

Օրերս երկար զրույց ունեցա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ, որի հետ մեկ ամիս առաջ արդեն իսկ զրուցել էի այս առիթով։ Այս երկրորդ զրույցը վերաբերում էր շատ պարզ փաստի՝ որ չնայած Հայաստանում կորոնավիրուսը դեռևս մեծ մասշտաբներ չունի, սակայն մենք գտնվում ենք բավականին զգայուն տարածաշրջանում, վարակի տարածման վտանգներ կան, աջակցության կարիք ունենք։ Ուզում եմ տեղյակ պահել, որ ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրեցի Հայաստան, և նա ընդունեց հրավերը։ Իր գործընկերների հետ նրա այցելությունը, կարծում եմ, շատ օգտակար կլինի։ Այսօր զրույց ունեցա Իտալիայի նախագահի հետ։ Բոլորի փորձը մեզ համար էական է։ Յուրաքանչյուր երկիր իր ռազմավարությունը պետք է որոշի։

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրին ուզում եմ մաղթել առողջություն, հանգստություն, վստահություն, որ այս մարտահրավերը միասին, իրար օգնելով, պատասխանատվության բարձր զգացումով հաղթահարելու ենք:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտի աշխատողներին, բժիշկներին, բուժքույրերին, առողջապահության կազմակերպիչներին. մեր հայրենակիցներից շատերի կյանքը ձեր ձեռքերում է, և ես վստահ եմ, որ ձեր և՛ պետական, և՛ ազգային, և՛ մարդկային պարտքը շատ բարձր որակով և բարձր մակարդակով կկատարեք։

Դիտումների քանակ32
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ակնկալվում է, որ շուրջ 4000 մարդ կժամանի. Հայաստանը կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 01:2028 Մար, 2026
  • Իսրայելը մտադիր է ընդլայնել Իրանի դեմ գործողությունները 01:1728 Մար, 2026
  • Մինչ նոր հանդիպում․ Ֆրանսիայի վարչապետին ու զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարին մաղթեցի հաջողություն․ Պապիկյան 01:0928 Մար, 2026
  • Գյումրու անկարգությունների գործով նոր մեղադրյալներ կան 00:5728 Մար, 2026
  • Տեղումնառատ վտանգավոր իրավիճակ Լոռիում և Տավուշում. պատասխանատուներն աշխատում են 24/7 ռեժիմով 00:2128 Մար, 2026
  • Երևան-Կապան չվերթը կվերականգնվի. տոմսեր կարելի է գնել առցանց 00:1128 Մար, 2026
  • Պատերազմ-խաղաղության երկընտրանքը մեր քաղաքականությունից է կախված. ՔՊ-ն վարչապետի թեկնածու է ընտրում 23:5727 Մար, 2026
  • «Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց 23:2827 Մար, 2026
  • ԱՄՆ օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ․ դեսպանություն 23:1627 Մար, 2026
  • ՀՀ դեսպանը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում 23:0027 Մար, 2026
  • Սողանք Կապան քաղաքում 22:4227 Մար, 2026
  • Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 22:2727 Մար, 2026
  • Վանաձորի պատմությունը՝ բաց երկնքի տակ 22:1727 Մար, 2026
  • Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 22:0727 Մար, 2026
  • Միքայել Մարգարյանը ձերբակալվել է․ ՔԿ 21:3327 Մար, 2026
  • Թվային գործիքների կիրառման հմտություններ՝ ուսուցիչներին 21:2727 Մար, 2026
  • Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Synopsys ընկերության ճարտարագիտական գերազանցության խմբի ավագ փոխնախագահ 21:2627 Մար, 2026
  • Մարտ 27-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0327 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | 14 նոր մեղադրյալ. Գյումրու անկարգությունների գործով նոր զարգացումներ 21:0027 Մար, 2026
  • Meta-ն և Google-ը պարտվել են դեռահասների համար հարթակների վնասակարության վերաբերյալ դատին 20:5827 Մար, 2026
  • Ռուբիոն վստահեցրել է G7-ի գործընկերներին, որ Իրանի դեմ գործողությունը կավարտվի մի քանի շաբաթվա ընթացքում 20:5227 Մար, 2026
  • Երաժշտական մրցույթ-փառատոների դափնեկիրները պարգևատրվել են 20:4827 Մար, 2026
  • ՆԳՆ ստորաբաժանումներն իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն․ տեղեկատվություն հանրապետությունում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ 20:4227 Մար, 2026
  • Պակիստանը վերսկսում է ռազմական գործողություններն Աֆղանստանի դեմ. Reuters 20:3627 Մար, 2026
  • Աջարիայի մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 20:3027 Մար, 2026
  • Գիտական նորարար նախագծեր՝ համադպրոցական փառատոնում 20:2427 Մար, 2026
  • Ուկրաինան կարող է մինչև հունիս սպառել պատերազմի համար նախատեսված միջոցները. Bloomberg 20:1827 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2026 20:1227 Մար, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Digital Qazaqstan համաժողովին 20:0327 Մար, 2026
  • Մասնագիտական հմտություն և օպերատիվություն. Փորձագիտական կենտրոնի փորձագետները՝ «Կանազ»–ի հրդեհի վայրում են 19:5727 Մար, 2026
  • Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը 19:5227 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 19:4727 Մար, 2026
  • Քննարկվել են միջազգային կազմակերպություններում լեռնային երկրների օրակարգերին առնչվող հարցեր 19:3827 Մար, 2026
  • Վարչական դատարանը մերժել է «Տաշիր կապիտալ»-ի հայցը․ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման որոշումը ուժի մեջ է 19:3027 Մար, 2026
  • Քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 38 ծրագրային հայտ 19:2727 Մար, 2026
  • ՏԿԵ փոխնախարարները ընդունել են Հունգարիայի էներգետիկայի նախարարության ԵՄ և միջազգային կապերի հարցերով պատվիրակությանը 19:1827 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 27 մարտ. 2026 19:0727 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Միլիարդավոր դրամների խախտումներ, փողերի լվացում․ ՔԿ-ն՝ Սամվել Կարապետյանի գործի մասին 19:0027 Մար, 2026
  • Պապիկյանը և Լըկորնյուն քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր 18:5727 Մար, 2026
  • Հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ով է Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրաման տվել. Ֆուաթ Օքթայ 18:5027 Մար, 2026
  • Պապիկյանը և և Ֆրանսիայի ԶՈՒ նախարարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր 18:4427 Մար, 2026
  • Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ռյուտե 18:2827 Մար, 2026
  • Գանձաքար-Իծաքար 36,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցված է. վարչապետ 18:1827 Մար, 2026
  • ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի դեմ՝ Ուկրաինայի պատճառով 18:1027 Մար, 2026
  • Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարությունում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը 17:5927 Մար, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գեղարքունիքի մարզի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5727 Մար, 2026
  • Պուտինը չի խնդրել գործարարներին ֆինանսավորել Ռուսաստանի ռազմական ջանքերը. Պեսկով 17:4527 Մար, 2026
  • Քուվեյթը հայտարարել Մուբարաք ալ Քաբիր նավահանգստին անօդաչու թռչող սարքով և թևավոր հրթիռով հարվածի մասին 17:3627 Մար, 2026
  • Պապիկյանը հանդիպել է Safran Electronics & Defense-ի պաշտպանության գծով ղեկավարի հետ․ ստորագրվել է պայմանագիր 17:1727 Մար, 2026
  • Իրացնելով Ինտերպոլից ստացված տեղեկությունները՝ հայտնաբերվել են օտարերկրյա հետախուզվողներ 17:0427 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Ջրի ծավալի ավելացում Դեբեդում, հեղեղումներ՝ Կապանում. առատ տեղումների հետևանքները 17:0027 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:4827 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ 16:4227 Մար, 2026
  • ԱՄՀ–ն պատրաստ է շարունակել գործակցությունը. վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին 16:3627 Մար, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբ 16:3327 Մար, 2026
  • Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր 16:3127 Մար, 2026
  • Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել 16:1627 Մար, 2026
  • Բազմաբնակարան շենքերի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման խնդիրներին լուծում տվող օրենսդրական փաթեթ է ընդունվել 16:1227 Մար, 2026
  • Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:5927 Մար, 2026
  • Դա մեզ համար է պետք, որ ՀՀ-ն չունենա կոնֆլիկտ. Արայիկ Հարությունյանը՝ Սահմանադրության փոփոխության մասին 15:5727 Մար, 2026
  • Եթե ճգնաժամը երկար տևի, այն չի կարող ազդեցություն չունենալ նաև ՀՀ-ի վրա. Արայիկ Հարությունյանը՝ Իրանում տեղի ունեցողի մասին 15:4727 Մար, 2026
  • Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել. ՏԿԵ նախարարը հանդիպել է Իան Մալինիի հետ 15:4327 Մար, 2026
  • Կեղծ արձանագրություն և ոչ թարմ ձվեր «Արզնի»-ի արտադրանքում. ՍԱՏՄ-ը բացահայտել է խախտումներ 15:3527 Մար, 2026
  • Հայաստանում առաջին սինդիկացված վարկը. 300 մլն դոլար՝ արհեստական բանականության կենտրոն ստեղծելու համար 15:2927 Մար, 2026
  • Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար. գազանջատում Կապանի որոշ հասցեներում 15:2327 Մար, 2026
  • Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի թղթադրամների վրա 15:2127 Մար, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 15:1127 Մար, 2026
  • Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն. ՀՀ ԱԺ նախագահ 15:1127 Մար, 2026
  • Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ 15:0227 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք.Սիմոնյանը՝ նախօրեին տեղի ունեցածի մասին 15:0027 Մար, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Անդորրայի ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրի միջև երկխոսության առավել ակտիվացումը 14:5427 Մար, 2026
  • Թրամփը երկարաձգել է Իրանի էլեկտրակայաններին չհարվածելու որոշումը 14:4527 Մար, 2026
  • Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան 14:3827 Մար, 2026
  • Կասեցվել են երկու կազմակերպության քաղաքաշինական գործունեության իրականացման լիցենզիաները 14:2827 Մար, 2026
  • Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:2127 Մար, 2026
  • ԱՍՀ նախարարը և Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները 14:1827 Մար, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 14:0927 Մար, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0627 Մար, 2026
  • Պուտինը Ռուսաստանի խոշոր բիզնեսին առաջարկել է ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմը. The Bell 13:5827 Մար, 2026
  • Եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. Ռուբինյան 13:4927 Մար, 2026
  • Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ 13:4127 Մար, 2026
  • Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տարվում. ՔՊ խմբակցության քարտուղար 13:3327 Մար, 2026
  • Եկել եմ քվեարկության. վարչապետ 13:2427 Մար, 2026
  • ՔԿՀ-ներում 24 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ ՄԻՊ 2025-ի զեկույցը 13:2127 Մար, 2026
  • Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը 13:1327 Մար, 2026
  • Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար. Ռյուտե 13:1027 Մար, 2026
  • Հայկ Կոնջորյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:1027 Մար, 2026
  • Կարեն Գրիգորյանի ճեպազրույցը 13:0327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի խաղերը կանցկացվեն 2027-ի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը 13:0127 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Խոսույթը, որ խաղաղությունն արժանապատիվ չէ, պատերազմի խոսույթ է. վարչապետի տեսաուղերձը 13:0027 Մար, 2026
  • Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. Կոշտա 12:5227 Մար, 2026
  • Իրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ 12:4127 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3327 Մար, 2026
  • Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի տարբերանշանի ներկայացում 12:2427 Մար, 2026
  • ՆԳՆ-ն՝ ընտրություններից առաջ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի և ստուգումների մասին 12:2427 Մար, 2026
  • Սասուն Միքայելյանի ճեպազրույցը 12:0827 Մար, 2026
  • Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն 12:0727 Մար, 2026
  • Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ 12:0327 Մար, 2026
  • Խաղաղությունն արժանապատվություն է, և արժանապատվությունը խաղաղությունն է. Փաշինյան 11:5127 Մար, 2026
  • Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը 11:4327 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015