Կիևը մեկ տարի անց դուրս կգա Դոնբասի շուրջ բանակցությունների Նորմանդական ձևաչափից, եթե այս ընթացքում իրավիճակը չփոխվի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ The Guardian-ին տված հարցազրույցում:
«Ժամանակը սպառվում է: Իշխանությունները կարող են միայն մեկ տարի ծախսել՝ համաձայնության հասնելու համար», - ասել է Զելենսկին, ընդգծելով, որ չի՛ կարող այն հինգ տարին, որն ուկրաինացի ժողովուրդն է իրեն տվել աշխատելու համար, հատկացնել Մինսկի համաձայնագրերին:
Հիշելով դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, Զելենսկին նշել է, որ մի քանի հուզական պահեր է ունեցել, սակայն, համոզված է, որ կարողացել է փոխանցել իր տեսակետը: