Եվրոստատն այսօր ամփոփել է 2019-ի՝ միգրացիային առնչվող տվյալները, տեղեկանում ենք ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից:
«Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ անցնող երկու տարիներին Եվրամիության անդամ բոլոր երկրներում (ինչպես նաև՝ Շվեյցարիայում ու Նորվեգիայում) ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ՝ 6875-ից հասնելով 3525-ի: Սա ամենացածր, այսինքն՝ ամենադրական ցուցանիշն է 2008-ից ի վեր և ցույց է տալիս, որ առնվազն եվրոպական ուղղությամբ Հայաստանից արտագաղթը էականորեն նվազել է: Սա նաև հիանալի փաստարկ է Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը արագացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
