ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ի՞նչ է լինելու Ամուլսարի հանքի հարցը, և արդյոք վարչապետը մտադի՞ր է շահագործելու և չշահագործելու հարցը դնել հանրաքվեի:
Վարչապետը նշեց, որ որևէ բանով կաշկանդված չեն, եթե անհրաժեշտություն լինի, և գան այդպիսի որոշման, այդպես էլ կլինի:
«Եթե մինչև հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, ապա նշանակում է՝ չենք եկել եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե լինի»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: