«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հետաքրքրվեց, թե Սուրեն Պապիկյանը ստուգե՞լ է այն տեղեկատվության ստույգությունը, թե մարզպետները իրենց մոտ են հրավիրում համայնքապետներին և հրամայում են աշխատել ԱՅՈ-ի համար:
Պապիկյանի խոսքով՝ իրականությունը խեղաթյուրողը պետք է առաջնահերթորեն քաղաքական պատասխանատվության ենթարկվի: Եթե կան այդպիսի փաստեր, Պապիկյանը խնդրեց ներկայացնել, բարձրաձայնել կամ հրապարակել:
«Ես բացառում եմ, որ մեր քաղաքական ուժի, ԱՅՈ շտաբի, առավել ևս՝ տարածքային կառավարման նախարարի կամ նախարարության որևէ ներկայացուցչի կողմից կարող է նման հրահանգ լինել: Ես նաև հայտարարել եմ, որ որևէ համայնքապետ թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի»,- ի պատասխան՝ նշեց Սուրեն Պապիկյանը: