Իրանի խորհրդարանի 23 պատգամավորների մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Մեջլիսի խոսնակի օգնականը: Թեպետ, Իսլամական Հանրապետության օրենսդիր մարմնում վարակի բազմաթիվ դեպքերի, խորհրդարանը շարունակում է աշխատանքները:
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ, ապաքինվել՝ 291-ը:
Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակված երկրները վեց տասնյակից ավելի են, վարակվածների թիվը 8700 է, մահացածներինը՝ 127: