Ամերիկյան Apple Inc. ընկերությունը համաձայնել է iPhone-ի տերերին 310-500 միլիոն դոլար վճարել հին մոդելների սմարթֆոնների աշխատանքը դանդաղեցնելու վերաբերյալ դատական հայցը վերահսկելու նպատակով: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Որոշումը պետք է հաստատեն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավորները: Համաձայնության շրջանակում, Apple Inc. ընկերությունը սմարթֆոնների տերերին պետք է վճարի 25-ական դոլար փոխհատուցում: Ընդ որում, վճարի չափը կարող է ավելացվել կամ նվազեցվել: