iPhone 13-ը հավանաբար կթողարկվի առանց հեռախոսի վրա լիցքավորման և տվյալների փոխանցման համար նախատեսված անցքերի:
Փորձագետները կանխատեսում են, որ Apple ընկերությունը 2021 թվականի iPhone-ը կթողարկի առանց անցքերի և ընդհանրապես կհրաժարվի ֆիզիկական լարերից: Համապատասխանաբար, սմարթֆոնները կլիցքավորվեն բացառապես անլար: