Այսօր հասկանալի պատճառներով չկարողացա մասնակցել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը` նվիրված մեր ենթակայությամբ գործող երկու պետական ծառայությունների ինտեգրմանը, սակայն հարկ եմ համարում հանրության հետ կիսվել հանձնաժողովի նախագահի հարցմանը ի պատասխան գրված նամակը, քանի որ մամուլում նկատեցի, որ այն մեկնաբանվում է, որպես «անհիմն» կամ «առանց վերլուծությունների»: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կից հրապարակելով պատասխան նամակը:
Նա ընդգծել է, որ Կառավարության բոլոր որոշումները բազմակողմանիորեն քննարկվում են Կառավարության բոլոր օղակներում և միշտ ներկայացնում են կառավարության հավաքական կարծիքը, և Կառավարության որոշումները ենթակա են կատարման: