Միացյալ Նահանգների Ուիսքոնսին նահանգի գարեջրի գործարանի տարածքում հրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ մահացել է 5 մարդ: Ոստիկանության տեղեկացմամբ՝ հրաձիգը մահացել է ստացած վնասվածքներից: Ոճրագործի ինքնությունը պարզվել է. նա Միլուոքի քաղաքի 51-ամյա բնակիչ է: Հանցագործության դրդապատճառներն անհայտ են: Միլուոքիի քաղաքապետը հայտնել է, որ դա ողբերգական օր է բնակավայրի համար: Իրավապահ մարմինները հայտնել են, որ բոլոր մահացածները գարեջրի գործարանի աշխատակիցներ են եղել: Ողբերգական դեպքի պատճառով բնակավայրի դպրոցներն ու այլ հաստատություններ փակ են: Սպիտակ տանը ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու ընտանիքների անդամներին: