Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը, որոնք վերաբերում էր թուրքական զինուժի կորուստներին։
«Ընդամենը մի քանի նահատակ ունենք։ Նահատակների բլուրը դատարկ մնալ չի՛ կարող»,- ասել էր Էրդողանը։
Այս խոսքերը, Ermenihaber-ի փոխանցմամբ, խիստ վրդովեցրել են Քըլըչդարօղլուին, և նա Էրդողանին հորդորել է. «Եթե չես ուզում, որ նահատակների բլուրը դատարկ մնա, երեխաներիդ էլ ուղարկիր նահատակվելու»։
Քեմալ Քըլըչդարօղլուն նաև կոչ է արել Խորհրդարանում փակ նիստ գումարել՝ Իդլիբում և Լիբիայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ և հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ։