Ճապոնիայում 112 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը:
Ծագող արևի երկրի երկարակյաց բնակիչ Չիտեցու Վաթանաբեն ծնվել է 1907-ի մարտի 5-ին գյուղացու ընտանիքում: Գյուղատնտեսական դպրոցն ավարտելուց հետո ճապոնացին տեղափոխվել է Թայվան` շաքարավազի արտադրությամբ զբաղվող ընկերությունում աշխատելու համար:
Փետրվար ամսվա սկզբին Վաթանաբեն աշխարհի ամենատարեց մարդն էր ճանաչվել ու հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Բացահայտելով իր երկարակեցության գաղտնիքը ճապոնացին խորհուրդ էր տվել շատ ժպտալ ու երբեք չզայրանալ: