Նյու Յորքի դատարանը Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Ուայնշթեյնին մեղավոր է ճանաչել մի շարք սեռական հանցագործությունների, մասնավորապես, սեռական ոտնձգության և բռնաբարության համար:
Կինոմագնատը մեղավոր է ճանաչվել առաջադրված հինգ հոդվածներից երկուսով, սակայն դա էլ բավարար է դատարանից նրա համար ցմահ ազատազրկում պահանջելու համար: Դատավճիռը կհրապարակվի մարտի 11-ին:
2017-ի հոկտեմբերին տասնյակ հայտնի դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոուզ ՄըքԳոուենը Հարվի Ուայնշթեյնին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար: ՄըքԳոուենը պնդում է, որ կինոմագնատն իրեն բռնաբարել է հյուրանոցի համարում: Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի իրավապահներն այդ մեղադրանքների գործով հետաքննություն են սկսել: Ինքը՝ Հարվի Ուայնշթեյնը, հերքում է բոլոր մեղադրանքները: