Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան պաշտոնական այցը սկսվել է: Թուրքիայի ղեկավարի օդանավն արդեն վայրէջք է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում: Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք և Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը:
Պաշտոնական այցի շրջանակում Թուրքիայի նախագահը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն նաև Իդլիբի ճգնաժամը, Չինաստանի համաճարակն ու երկկողմ գործակցության հարցերը: