Դանիայում կյանքից հեռացել է խաղալիքների հայտնի դիզայներ, 78-ամյա Յենս Նիգաարդ Քնուդսենը, որը երեխաների կողմից շատ սիրված Lego-ի դեղին մարդուկի հորինողն էր:
Քնուդսենը ավելի քան 30 տարի աշխատել է դանիական Lego Group ընկերությունում, որպես ընկերության գլխավոր դիզայներ: Նրա մահվան գույժը Twitter-ում հայտնել է ընկերության այժմյան գլխավոր դիզայներ Մեթյու Էշթոնը, որն իր երախտագիտությունն է հայտնել ավագ կոլեգային՝ 30-ամյա նվիրված աշխատանքի համար: