Կորոնավիրուսի պատճառով Չինաստանի տնտեսությունը կարող է կրել 60 մլրդ դոլար: Վարակի արագ տարածումը կանխելու համար Չինաստանի վտանգավոր շրջաններում ու քաղաքներում իրականացվում են անվտանգության խիստ միջոցառումներ: Կարանտինի մեջ գտնվելու պատճառով բնակիչները դուրս չեն գալիս տանից, հետևաբար առևտրային գործարքները դժվար են իրականացվում: Մահացու ախտից տուժում է ոչ միայն Չինաստանի, այլև համաշխարհային տնտեսությունը: Համաշխարհային շուկայում ֆինանսատնտեսական վնասը կարող է հասնել մինչև 500 միլիարդ դոլարի:
Կորոնավիրուսի պատճառով փակվել են հասարակական վայրեր, այդ թվում՝ գործարաններ ու ֆաբրիկաներ: Samsung Electronics ընկերությունը երկու օրով կփակի իր գործարանը՝ կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով: