Փետրվարի 20-ի լույս գիշերը, Եմենից ստացվող տեղեկությունների համաձայն, միջազգային հանրության կողմից օրինակարգ ճանաչված կառավարության պաշտպանության նախարար Մուհամմադ ալ-Մաքդիսիին ուղեկցող շարասյունը պայթել է ականի վրա:
Հաղորդվում է, որ ԱԼ-Մաքդիսին ողջ է մնացել, այնուամենայնիվ, նրան ուղեկցող անձանց թվում կան մահացածներ: Տեղեկություններն այս պահին դեռ ճշտվում են: