Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերի գրոհների հետևանքով զոհվել է 35 մարդ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածներ են ստացել 23-ը: Զոհերից 26-ը և վիրավորներից 18-ը երեխաներ են:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ կոալիցիոն ուժերը գրոհներ են իրականացրել երկրի հյուսիսային շրջանում, որտեղ էլ խոցվել էր կոալիցիոն ուժերի օդանավը: