Տրիպոլիում հրուշակեղենի ֆաբրիկայի ուղղությամբ իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 35 հոգի վիրավորվել են: Մահացածների շարքում են ութ գաղթականներ՝ հայտնել է ՄԱԿ-ում Լիբիայի հատուկ ներկայացուցիչը:
Տեղացիները խուճապահար փախուստի են դիմում՝ վախենալով նոր ավիահարվածներից: Առայժմ հայտնի չէ, թե հակամարտող որ կողմն է իրականացրել հարձակումը: ՄԱԿ-ը հորդորում է անհապաղ քննություն անցկացնել:
Այժմ Լիբիայի իշխանության համար պայքարում են Լիբանանի ազգային բանակն ու Ազգային համաձայնության կառավարությունը, որին հավանության է արժանացրել միջազգային հանրությունը: