Մահաբեր «Քիարա» փոթորիկը շարունակում է ավերածություններն ամբողջ Եվրոպայում: Տարերային աղետի զոհ է դարձել 6 մարդ: Բնական աղետի պատճառով հետաձգվել կամ չեղարկվել են օդային ու երկաթուղային փոխադրումները: Փոթորկի արագությունը հասնում է ժամում 150-180 կմ-ի: Տարերքի հետևանքով տապալվել են հաստաբուն ծառեր, պոկվել էլեկտրահաղորդալարերն ու շինությունների տանիքները, կողաշրջվել են բազմաթիվ ավտոմեքենաներ: Հարյուր հազարավոր բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից: