Այսօր՝ փետրվարի 6-ին, Բաքվում անցկացվել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղըզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու այցի շրջանակում առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Ղրղըզստանի արտգործնախարարների, ինպես նաև՝ Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղարի հետ։