Բաքվում մեկնարկել է Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովը: Ադրբեջանի մայրաքաղաքում են հավաքվել թրքալեզու պետությունների ղեկավարները: Առաջին անգամ, որպես խորհրդի լիիրավ անդամ, գագաթնաժողովին մասնակցում է նաև Ուզբեկստանը: Բացի այդ՝ հանդիպմանը ներկա է նաև Հունգարիայի վարչապետը:
Ի դեպ, նախօրեին Բաքվում անցկացվել է նաև Թյուրքական խորհրդի երկրների արտգործնախարարների նիստը: Հիշեցնենք նաև, որ 2009-ին Նախիջևանում կազմավորված Խորհրդի նպատակն է կառույցին անդամակցող երկրների միջև զարգացնել բազմակողմանի համագործակցություն: