Փետրվարի 3-ին՝ ժամը 11:53-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի տներից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:03-ին, մարվել՝ 17:23-ին:
Տունը (մոտ 160 քմ) և հարակից խորդանոցն (մոտ 36 քմ) ամբողջությամբ այրվել են: