Այսօր երեկոյան Լոնդոնի Royal Albert Hall-ում տեղի կունենա Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA), մրցանակաբաշխությունը, որ ավանդաբար մեծ իրադարձություն է համարվում:
Նշվում է, որ մրցանակաբաշխպության ֆավորտը ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսն է՝ Joker ֆիլմով: Ֆիլը ներկայացվել է 11 անվանակարգերի և հավակնում է դառնալ տարվա լավագույն կինոնկարը: Ինքը՝ Ֆիլիպսն էլ դեմ չէ տարվա լավագույն ռեժիսորը ճանաչվելուն:
Չնայած տոնական մթնոլորտին՝ Բրիտանական կինոակադեմիայի հասցեին լուրջ քննադատություն է հնչում. շատերին է վրդովեցրել այն փաստը, որ այս տարի BATFA-ի ներկայացված դերասանների շարքում ոչ մի այլ ռասայի պատկանող մարդ չկա:
Սպիտա՜կ, սպիտակ BATFA՝ РИА Новости-ի վկայությամբ, հեգնում են նաև ոլորտի ներկայացուցիչները: