Ճապոնիայի հյուսիսային պրեֆեկտուրայում ավիավթարի է ենթարկվել ուղղաթիռ, որը սիրտ էր տեղափոխում փոխպատվաստման համար: Օդային փոխադրամիջոցում գտնվող բոլոր 7 ուղևորներն ու անձնակազմի անդամները ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ճապոնացի բժիշկները հետաձգել են սրտի փոխպատվաստման վիրահատությունը: Վթարից հետո փոխպատվաստման համար նախատեսված սիրտն անմիջապես տեղափոխվել է Տոկիոյի հիվանդանոցի համալսարան: