Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա միաժամանակ քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթներ: Նոր մարմնի ստեղծման վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունեցել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ կոմիտեի անդամները կընտրվեն մրցույթով: Գործադիր իշխանությունն այս փուլում չունի բացարձակ հայեցողություն՝ նշանակելու հակակոռուպցիոն մարմնի ղեկավար:
Իրազեկ քաղաքացիների միավորումից Դանիել Իոաննիսյանն ասել է, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո առկա է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական մեծ կամք: