Հունվարի 30-ին, ժամը 16:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 17:48-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Կիրանց գյուղի 20 բնակիչ: