«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը Ֆեսբուքի էջում գրել է․
«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը»: