Կորոնավիրուսի թափանցումը Ռուսաստան կանխարգելելու համար Ռուսաստանի իշխանությունների հրամանագրով կփակվի Հեռավոր Արևելքի հետ Չինաստանի սահմանը: Կառավարության համապատասխան կարգադրությունը ստորագրել Է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Կառավարության պաշտոնական կայքում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության, Ռուսաստանի Մաքսային դաշնային ծառայության հետ համատեղ 2020 թվականի հունվարի 31-ին սահմանափակում է երթևեկությունը Չինաստանի հետ Ռուսաստանի պետական սահմանի առանձին տեղամասերի անցակետերով»: