Կորոնավիրուսի պատճառով Պեկինում ժամանակավորապես արգելվել են հուղարկավորության և հարսանյաց արարողությունները, որոնք պետք է անցկացվեն 2.02.2020-ին: Այս մասին հայտարարել են Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «հուղարկավորության ժամանակ, որպես կանոն, հավաքվում են տասնյակ, նույնիսկ՝ հարյուրավոր մարդիկ», և «մարդկանց զանգվածային հավաքները չեն կարող կանխարգելել կամ կանգնեցնել կորոնավիրուսի տարածումն ու վերահսկել ախտի բռնկումը»:
Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիորուսի հետևանքով մահացել է 170 մարդ, ևս 8 հազարը վարակակիր է: