ՀՀ առողջապահության նախարարությունից անդրադառնալով Մասիսի բժշկական կենտրոնի փակման մասին տեղեկություններին՝ տեղեկացրել են, որ լուծարման որևէ նպատակ չկա: «Ավելին, կառավարության հատկացրած միջոցներով ներկայումս մշակվում է նոր բժշկական կենտրոնի կառուցման նախագծա-նախահաշվային փաթեթը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: