«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոստիկանությունը, լինելով հետաքննության մարմին, իրավասու է ստացված տեղեկատվությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին և ստուգման արդյունքներով ազատ արձակել ազատ արձակել սահմանված ժամը լրանալուն պես: Նա ընդգծել է, որ հնարավոր է նաև պարբերաբար նույն անձանց բերման ենթարկել:
Ոստիկանապետի խոսքով՝ Հայաստանում որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող: