Սիրիայի կառավարական օդուժը Ռուսաստանի ուժայինների օժանդակությամբ ռմբակոծել է Սիրիայի Իդլիբ շրջանի Արիհա բնակավայրը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով արաբական երկրում գտնվող մշտադիտարկում և փրկարարական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների տեղեկությունները:
Արձակված հրթիռներն ընկել են բժշկական կենտրոնի ու հացաբուլկեղենի խանութի մոտակայքում: Օդային հարձակումների ժամանակ սպանվել է 10 բնակիչ, ևս 24 մարդ, այդ թվում՝ մեկ բժիշկ, երեք կին ու երկու երեխա, վիրավորվել է: Արիհայի հիվանդանոցը գրոհների պատճառով այլևս չի գործում: