Գործադիրն այսօրվա նիստում քննարկեց և օրակարգից հանեց Տավուշի մարզի Այրում և Շիրակի մարզի Աշոցք համայնքների ղեկավարներին՝ համապատասխանաբար Բագրատաշենի և Բավրայի մաքսային կետերի զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից 49 տարի ժամկետով «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» ընկերությանը կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, հողամասեր տրամադրելու նախագիծը:
Վարչապետը ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝ ինչու են հողամասերը հատկացվում առանց մրցույթի: Նա առաջարկեց հանել հարցը օրակարագից և հողհատկացման հստակ պայմաններ սահմանել:
«Պետք է տեսնել՝ ով ավելի լավ առաջարկ ունի, հողը նրան տալ: Որ ընկերությունը հետաքրքրված է, թող գա, մասնակցի աճուրդին, և ով ավելի լավ պայմաններ կառաջարկի, թող հաղթի: Եվ ընդհանրապես, վերացնենք առանց մրցույթի հողամաս տրամադրելու պրակտիկան»,- ընդգծեց կառավարության ղեկավարը: