Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում ներկայացված է տարբեր երկրների՝ եվրոպական կազմակերպությանը ներկայացրած բողոքների վիճակագրությունը: Հայաստանը, որի դեմ 2019-ին ներկայացվել են ամենաշատ բողոքները, այս ցուցակում հայտնվել է տասնյակի մեջ: Մեր երկիրը 1631 բողոք-հայտով յոթերորդ տեղում է:
Վիճակագրական զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպական դատարան է ներկայացրել 1950 բողոք: Անդրկովկասյան երկրների շարքում լավագույն հորիզոնականում Վրաստանն է՝ 597 բողոք դիմումով: Թուրքիան, Ռուսաստանից հետո, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 9236 դիմումով: