Այսօր աննախադեպ բան է գրանցվել Թուրքիայում. թուրքական խորհրդարանի 600 պատգամավորից աշխատանքի է ներկայացել միայն 1-ը՝ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Էրքան Բաշը:
Այս մասին հաղորդում է Haberler-ը, փոխանցելով, որ խորհրդարանի ղեկավարությունը ստիպված է եղել ընդհատել նիստը քվորումի բացակայության պատճառով: