Եվրամիությունը 75 տոկոսով կրճատել է Թուրքիայի ֆինանսական աջակցությունը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին:
Այսպիսով, 2020-ին Անկարան կստանա միայն 168 միլիոն եվրո, որից 150-ը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության բարելավման համար, իսկ 18 միլիոնը՝ գյուղական շրջանների զարգացման համար:
Համապատասխան որոշումը Եվրամիությունը կայացրել է Միջերկրական ծովում Թուրքիայի հարուցած գազային վեճի ու Լիբիայի հետ կնքած կասկածելի պայմանագրի, ինչպես նաև Սիրիայում այդ երկրի գործողությունների պատճառով: