Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի և Լիբիայի իրավիճակը, ինչպես նաև Իրանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես բողոքի ցույցերը: Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:
«Կողմերը քննարկել են Սիրիայում և Լիբիայում անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Իրանի կողմից ուկրաինական Boeing 737 օդանավը խոցելու հարցը»: