Դաղստանի Ղզլար քաղաքում խմելու ջրից թունավորվածների թիվը հասել է 133-ի: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Տուժածներից 70-ը երեխա են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, նրանց մոտ ախտորոշվել է աղիքային սուր վարակում:
Ներկայումս ջրի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: