Պակիստանում ձնաբքերի, սողանքների ու ձնահոսքի զոհերի թիվը հասել է 77-ի, վիրավորվել է մոտ 100 մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը: Ձյան հաստ շերտի տակ են մնացել գյուղական բնակավայրերի բազմաթիվ տներ: Բնական աղետը պատուհասել է Պակիստանի ղեկավարության տակ գտնվող Քաշմիր նահանգը: Տուժածներն ուղղաթիռներով տարհանվել են ու տեղավորվել առավել անվտանգ վայրերում: Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ բազմաթիվ մարդիկ արգելափակված են մնացել: