Շվեյցարական Ալպերում լեռնադահուկային հանգստավայրում ձնահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 2 մարդ: Իրավապահ մարմինները մտավախություն ունեն, որ ձյունահոսի տակ դեռևս մարդիկ են մնացել, սակայն ստույգ թիվը չեն կարող ասել: Հայտնաբերված երկու տուժածները հոսպիտալացվել են: Դեպքից անմիջապես հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: